Դատարանը պարտավորեցրել է Աշոտ Գրիգորյանին հերքել Տիգրան Սարգսյանի մասին զրպարտություն համարվող տեղեկությունները


Դատարանը պարտավորեցրել է Աշոտ Գրիգորյանին հերքել Տիգրան Սարգսյանի մասին զրպարտություն համարվող տեղեկությունները
Մայիս 14 22:24 2019

Երևանի առաջին ատյանի դատարանը նախագահությամբ դատավոր Հայարփի Զարգարյանի վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանին հրապարակայնորեն հերքել ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի մասին զրպարտություն համարվող տեղեկությունները։ 

Դատարանը նաև որոշել է հօգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 մլն ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար։ 

Խնդրո առարկան մի շարք լրատվամիջոցներում «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ Աշոտ Գրիգորյանի հայտարարությունների հիման վրա հրապարակված նյութերն են, որոնք դատարանը համարել է զրպարտություն Տիգրան Սարգսյանի նկատմամբ ու Գրիգորյանին պարտավորեցրել է հերքել դրանք։