Արցախի նախկին եւ գործող նախագահները կգան դատարան. Քոչարյանի պաշտպան


Արցախի նախկին եւ գործող նախագահները կգան դատարան. Քոչարյանի պաշտպան
Մայիս 14 20:59 2019

Արցախի գործող եւ նախկին նախագահները գալու են, ուղղակի չգիտենք՝ երբ: Այս մասին հայտնում է armtimes.com-ը՝ նշելով, որ այսօր նիստի ավարտից հետո ի պատասխան իրենց հարցին, թե ի վերջո ինչ պարզվեց՝ նախագահները գալո՞ւ են, թե՝ ոչ, հայտնել է Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: «Դատավարության ցանկացած փուլում խափանման միջոցի հարցը կարող է քննարկվել կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ: Ես չեմ կարող ասել՝ նրանք կգա՞ն մինչեւ այս քննության ավարտը, թե՞ չէ»,- ասաց Ալումյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: