Մարտունի եւ Սեւան քաղաքներում շինարարական աշխատանքներ կիրականացվեն «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» պետական ծրագրի շրջանակներում


Մարտունի եւ Սեւան քաղաքներում շինարարական աշխատանքներ կիրականացվեն «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» պետական ծրագրի շրջանակներում
Մայիս 14 20:09 2019

 Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» պետական ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Հանձնաժողովի կողմից քննարկվեց, ապա հաստատվեց Մարտունի քաղաքի «Մարտունի քաղաքի գերեզմանոցների տարածքների բարեկարգում և երկաթյա ճաղավանդակների ներկում, մոտ 2000 մետր» ծրագիրը: Հաստատվեցին նաև Սեւան քաղաքի «Մայթի (քայլուղու) բարեկարգում» եւ «Անցուղու նորոգում եւ բարեկարգում» ծրագրերը: Զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի տեղեկացմամբ՝ յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար պետության կողմից հատկացվելու է 1,5 միլիոն դրամ: Երկու քաղաքներում շինարարական աշխատանքները կմեկնարկեն եւ կավարտվեն 2019 թվականի մայիս – օգոստոս ամիսների ընթացքում, որի արդյունքում կբացվի մոտ 25 աշխատատեղ՝ 5000-ական դրամ օրավարձով:

 
 
Реклама 25

Խոսրով Խլղաթյան