ՀՀ զինված ուժերի 2-րդ զորամիավորումը հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացնում


ՀՀ զինված ուժերի 2-րդ զորամիավորումը հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացնում
Մայիս 14 19:56 2019

 ՀՀ զինված ուժերի 2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում մայիսի 14-ին մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորավարժությունը ղեկավարում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: