Ժամանակակից էթիկետի 12 կանոն, որոնք պետք է պահպանվեն շփման ցանկացած ոլորտում


Ժամանակակից էթիկետի 12 կանոն, որոնք պետք է պահպանվեն շփման ցանկացած ոլորտում
Մայիս 15 12:28 2019

Սիրալիրությունը վերագրվում է մարդու բնավորությանը, իսկ նրբանկատությունը, հարգալից վերաբերմունքը շրջապատի նկատմամբ և փոխզիջման գնալու ունակությունն, անկասկած, կարևոր հատկանիշներ են, որոնք պետք է պահպանվեն շփման ցանկացած ոլորտում:
Ինչպես ներկայացնում է wom-paradise.ru կայքը, այդ ամենով է պայմանավորվում էթիկայի ու ճիշտ վարվելակարգի կանոններին տիրապետելը: Իհարկե, ժամանակի հետ փոփոխվում են նաև էթիկայի կանոնները, բայց որոշակի դրույթներ անփոփոխ են բոլոր ժամանակներում: Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժամանակակից վարվելակարգի մի շարք կարևորագույն կանոններ:


1. 4 բան, որոնց մասին չի կարելի խոսել աշխարհի հանդիպումների ժամանակ. քաղաքականություն, առողջություն, կրոն և գումար:
2. Միջազգային ընդունված նորմի համաձայն` զարդեղենի առավելագույն թույլատրելի քանակը 13-ն է, այդ թվում` ոսկերչական կոճակները:
3. Գրասենյակում կամ որևէ մեկին այցելելիս երբեք մի չորացրեք անձրևանոցը բացած վիճակում: Այն պետք է հավաքել և կախել հատուկ վայրում:
4. Պայուսակի փոխարեն պոլիէթիլենային տոպրակներ կամ բրենդային խանութների տոպրակներ մի բռնեք:
5. Պայուսակը չի կարելի դնել աթոռին կամ ծնկների վրա: Փոքրիկ պայուսակ-կլատչը կարելի է դնել սեղանին, իսկ մեծ պայուսակը պետք է կախել աթոռի ուսից կամ դնել հատակին, եթե դրա համար հատուկ նախատեսված աթոռ չկա: Պորտֆելն ուղղակի դնում են հատակին:
6. Տղամարդիկ չեն բռնում կանացի պայուսակը:
7. Կանայք կարող են չհանել գլխարկն ու ձեռնոցները փակ տարածքում գտնվելիս:
8. Ռեստորանում վճարելու կարգը. վճարում է «ես հրավիրում եմ» արտահայտության հեղինակը:
9. Տղամարդն առաջինն է վերելակ մտնում, իսկ դուրս է գալիս դռանը մոտ կանգնած մարդը:
10. Ավտոմեքենայում ամենահեղինակավոր տեղը համարվում է վարորդի հետևի նստատեղը, այդ իսկ պատճառով կանայք այդ տեղն են զբաղեցնում:
11. Կինոթատրոնում կամ համերգասրահում ձեր տեղը հասնելու համար պետք է առաջանալ նստած մարդկանց դեմքով շրջված: Առաջինն անցնում է տղամարդը:
12. Բաներ, որոնք ավելի լավ է գաղտնի պահել. աղոթք, տարիք, հարստություն, սիրային հարաբերությունները, դեղամիջոցներ, նվերներ: