Բախվել են Mercedes-ները, Skoda-ն և թիվ 58 երթուղին սպասարկող մարդատար Газель-ը. կա վիրավոր


Բախվել են Mercedes-ները, Skoda-ն և թիվ 58 երթուղին սպասարկող մարդատար Газель-ը. կա վիրավոր
Մայիս 14 17:07 2019

Shamshyan.com-ը գրում է.Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ Գոշ գազի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 35 ՏA 404 համարանիշի, մարդատար Газель մակնիշի 5020 Տ համարանիշի, Skoda մակնիշի 10 ԼԼ 902 համարանիշի և Mercedes մակնիշի 34 RC 311 հմարանիշի ավտոեքենաերը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտիոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մարդատար Газель-ը սպասարկում է թիվ 58 երթուղին։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկություը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմուն, որտեղից դեպքի վայր է ժամանում հեթրախահ հետաքննիչը։ Նշված հատվածում երթևեկությունը մասամբ դարձել է անկառավարելի, քանի որ վարորդները չեն զիջում միմյանց, իսկ բախման հետևանքով էլ մեքենաները հատնվել են Ռուբինյանց փողոցի և Ռուբինյանց նրբանցքի մեջտեղում։