Վիճաբանություն, կրակոցներ՝ Երևանում. կա վիրավոր


Վիճաբանություն, կրակոցներ՝ Երևանում. կա վիրավոր
Մայիս 14 11:32 2019

Shamshyan.com-ը գրում է.Երեկ՝ մայիսի 13-ին, վիճաբանություն և կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածի՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի վերնանցումի մոտ վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։ 

Մանրամասները՝ այստեղ:



loading...