«Փաստ». Նոր բևեռներ՝ իշխանության ներսում


«Փաստ». Նոր բևեռներ՝ իշխանության ներսում
Մայիս 14 10:21 2019
«Փաստ» թերթը գրում է, որ իշխանության ներսում ուշագրավ զարգացումներ են ընթանում: Քանիցս բարձրաձայնվել է, որ ներիշխանական մի քանի թև կա, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե նման թևերի առկայության դեպքում կկտրի այդ թևերը:
 
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում նորանոր հակադիր բևեռներ են ձևավորվում: Մասնավորաբար, իրենց դիրքերն են հաստատում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
 
Ի դեպ, այ՛ս երկու գործիչների ջրերը նույն առվով չեն գնացել դեռևս մինչև իշխանության գալը, դրա վկայությունն էր նաև հեռուստաբանավեճը, որից հատվածներ հրապարակվեցին այս օրերին:

 



loading...