«Հրապարակ». Փաստը դատավորի և գլխավոր դատախազի մտերմության մասին է վկայում


«Հրապարակ». Փաստը դատավորի և գլխավոր դատախազի մտերմության մասին է վկայում
Մայիս 14 09:28 2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Քոչարյանի գործով խափանման միջոցի դատական քննությանը ներկայացած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մուտքը դատական նիստերի դահլիճ երեկ բուռն քննարկումների առիթ դարձավ։ Նա ներս էր մտել դատավորի համար նախատեսված դռնով, մինչդեռ պաշտպաններն ու մեղադրանքը պաշտպանող մյուս դատախազները մուտք գործեցին դատավարության մասնակիցների համար նախատեսված ընդհանուր դռնով։
 
Չնայած հատուկ կարգ չկա, թե որ դռնից պետք է մտնի գլխավոր դատախազը, սակայն, մասնագետների գնահատմամբ, այս փաստն օբյեկտիվ կասկած է առաջացնում դատավորի և գլխավոր դատախազի առնվազն մտերմության մասին։
 
«Փաստը կասկած է առաջացնում նրա անաչառության վերաբերյալ և կարող է վկայել դատավորի՝ դատախազից կաշկանդվելու հանգամանքի մասին», - նշեց մեր զրուցակիցը։ Իսկ Քոչարյանի պաշտպանները դատավորի ինքնաբացարկի միջնորդության ժամանակ նշեցին նաև այս հանգամանքը»:

 



loading...