Պորոշենկոն շահագրգռված է, որ Զելենսկու երդման արարողությունը հնարավորինս շուտ տեղի ունենա


Պորոշենկոն շահագրգռված է, որ Զելենսկու երդման արարողությունը հնարավորինս շուտ տեղի ունենա
Մայիս 13 21:03 2019

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն շահագրգռված է, որ ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդման արարողությունը հնարավորինս շուտ տեղի ունենա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է TASS-ը, այս մասին նա ասել է լրագրողներին Բրյուսելում:

 

 

«Այսօր գնդակը խորհրդարանի դաշտում է, և ես շահագրգռված եմ, որ խորհրդարանը, որքան հնարավոր է շուտ, որոշի երդման արարողության օրը»,-ասել է Պորոշենկոն:

 

Նա նշել է, որ որոշում կկայացնի Գերագույն ռադան: Նրա կարծիքով՝ այդ որոշումը չպետք է լինի օրենքի սահմաններից դուրս: