Արմավիրի մարզի դատական բժիշկը ավտոմեքենայով բախվել է երկաթե դարպասին ու հայտնվել չգործող շինության մեջ


Արմավիրի մարզի դատական բժիշկը  ավտոմեքենայով բախվել է երկաթե դարպասին ու հայտնվել չգործող շինության մեջ
Մայիս 13 10:43 2019

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Միսակ Խաչատրյանը իր վարած CHRYSLER մակնիշի 34 QR 251 համարանիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բաժանարար գոտու բազալտե հատվածին և առաջ ընթանալով՝ բախվել նշված փողոցի 2/1 հասցեում գտնվող չգործող փայտե պահեստի դարպասներին և մասամբ հայտնվել շինության ներսում։

Ինչպես դեպքի վայցից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Նրան առաջինը օգնության են հասել Սարդարապատ գյուղի բնակիչները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արմավիրի հիվանդանոցի բժիշկները։ Բախման հետևանքով կոտրվել է շինության երկաթե դարպասներն ու ապակիները։

Դեպքի վայր են ժամանել արտակրգ իրավիճակների նախարարության փրկարա ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը, 2 մարտական հավարկ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։

Մանրամասները՝ այստեղ: