Սրբուկը ժամանեց «Եվրատեսիլ-2019» բացման արարողությանը


Սրբուկը ժամանեց «Եվրատեսիլ-2019» բացման արարողությանը
Մայիս 12 23:50 2019

Թել Ավիվում ընթանում է «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: 41 երկրների պատվիրակները ժամանում են գլխավոր իրադարձությունների կենտրոն` անցնելով «նարնջագույն» գորգի վրայով:

Սրբուկի Walking Out երգի տեսահոլովակը, ըստ դիտումների, առաջատարներից է «Եվրատեսիլի» յութուբյան պաշտոնական ալիքում։ Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 16-ին` երկրորդ կիսաեզրափակչում` առաջին համարի ներքո։ Եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին: