Ուղղակի խայտառակություն է․ Բելլա Քոչարյանը՝ Աննա Հակոբյանի` «զոհեր հանուն ոչնչի» թեզի մասին


Ուղղակի խայտառակություն է․ Բելլա Քոչարյանը՝ Աննա Հակոբյանի` «զոհեր հանուն ոչնչի» թեզի մասին
Մայիս 12 22:57 2019

news.am-ը գրում է․ «Ինչպե՞ս կարելի է հենց այնպես խոսել եւ ասել, որ այն, ինչ արել են մեր զինվորները, ոչինչ է,  ուղղակի խայտառակություն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց նրա տիկին Բելլա Քոչարյանը։

«Ասացվածք կա, չէ՞, եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի։ Ինչպե՞ս կարելի է հենց այնպես խոսել նման բաների մասին՝ խոսքը պիտի հիմնված լինի գործերի վրա, եւ ասել, որ այն, ինչ արել են մեր զինվորները, ոչինչ է,  ուղղակի խայտառակություն է։

Ինչպե՞ս կարելի է ասել, որ ազգը հերոսներ չի ունենում։ Ինչպե՞ս կարելի է դաստիարակել մեր երիտասարդներին՝ օրինակ չունենալով։ Պատերազմում մեր բոլոր զոհվածները հերոսներ են, և որ դա ոչինչ չէ, սխալ խոսք է, չի կարելի այդպես արտահայտվել»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։