2 զոհ և 2 վիրավոր Ռոստովում տեղի ունեցած պայթյունի հետևանքով


2 զոհ և 2 վիրավոր Ռոստովում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Մայիս 12 15:35 2019

Ռուսաստանի Ռոստովի մարզի Կանեմսկի շրջանի բնակելի շենքերից մեկում որոտացած պայթյունից հետո արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ ՌԴ ԱԻ ծառայությունների՝ կենցաղային գազի պայթյունը երկհարկ շենքում որոտացել է մոտ կեսգիշերին։ Պատահարի հետևանքով կան 2 զոհ և 2 վիրավոր: Յոթ բնակարան է վնասվել, դրանցից երեքը քանդվել են։
Դեպքի վայրում աշխատում է 106 մարդ ու 27 միավոր տեխնիկա։ 13 մարդ ժամանակավոր կացարանում են ապաստան գտել։



loading...