Apple-ը բացատրել է, թե ինչու է պետք հանձնել հին iPhone-ները


Apple-ը բացատրել է, թե ինչու է պետք հանձնել հին iPhone-ները
Մայիս 12 13:22 2019

Ընկերության պաշտոնական YouTube-ալիքում տեղադրվել է տեսանյութ, որը պատմում է, թե ինչու է պետք և ինչպես է ճիշտ ուտիլիզացնել հին տեխնիկան:

Apple-ը հրապարակել է հատուկ առևտրային ծրագրի մասին տեսանյութ, որը հնարավորություն է տալիս հանձնել ընկերության կողմից օգտագործվող հին սարքը և ձեռք բերել նորը՝ զեղչով:

Այնուամենայնիվ, իր տեսանյութում Apple-ը չի փորձում համոզել դիտողներին գնել նոր iPhone-ը զեղչով,այլ կենտրոնանում է ավելի գլոբալ թեմայի վրա: Այսպիսով, տեսանյութի կարգախոսն էր՝ «Արա ևս մեկ, վերջին հրաշալի բանը քո iPhone-ով» (Do one last great thing with your iPhone) արտահայտությունը:

Այս միջոցով ընկերությունն ուշադրություն է հրավիրում էկոլոգիական խնդիրների վրա՝ նշելով, թե ինչպես է պետք ազատվել հին տեխնիկայից:

Բանը նրանումն է, որ բոլոր այն սարքերը, որոնք հանձնվել են trade-in-ի միջոցով, վերամշակվում են, կամ վերանորոգվում: Այսպիսով, հին iPhone 6S-ի մի շարք պահեստամասեր կարող են օգտագործվել նոր սմարթֆոններում: Կամ էլ սմարթֆոնը վերանորոգվում է և նորից դրվում վաճաքի՝ հատուկ նշումով:

Մասնագետները կարծում են, որ ամեն օր աղբանոցներ է նետվում շատ մեծ քանակի տեխնիկա: Միայն 2018 թվականին ամբողջ աշխարհում թափվել է 48,5 միլիոն տոննա աղբ: Դրանց միայն 20 տոկոսն է վերամշակվում, իսկ մնացած մասը լուրջ խնդիրներ է առաջացնում էկոլոգիայի համար:

Վատագույն կանխատեսումներով՝ 2050 թվականին տեխնիկական աղբը մեկ տարվա ընթացքում կարող է լինել 120 միլիոն տոննա:

Սիրարփի Աղաբաբյան

168.am



loading...