Սաակաշվիլին ԱՄՆ-ում բացել է վրացական օղու՝ ճաճայի արտադրության գործարան


Սաակաշվիլին ԱՄՆ-ում բացել է վրացական օղու՝ ճաճայի արտադրության գործարան
Մայիս 12 12:28 2019

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Մորիսվիլ քաղաքում բացել է «Լազիկայի ճաճա» անվամբ ավանդական վրացական օղի արտադրող David’s Distillery գործարանը: Այդ մասին հաղորդել է Georgia Online- ը:

Ֆեյսբուքյան էջում Սաակաշվիլին հրապարակել է գործարանի աշխատանքի մեկնարկի մասին պատմող տեսանյութ: «Դժվարությամբ թույլատրեցին բացել գործարան: Ես անհաղթահարելի ցանկություն ունեի»,-գրել է նա տեսանյութին կից:



loading...