ԱՄՆ-ն պետություններից առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը


ԱՄՆ-ն պետություններից առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մայիս 11 23:20 2019

Թուրքական ռազմական տրիբունալի դատաքննության փաստաթղթերը (1919թ.) պետք է օգտագործվեն

Վահագն Վարդանյան: Մասնագիտությամբ տնտեսագետ է, շուրջ մեկ տասնամյակ աշխատել է բանկային համակարգում, 2005թ.-ից ապրում եւ աշխատում է Ասիայում (Պեկին, Սինգապուր եւ ներկայումս` Հոնկոնգ), Սինգապուրի ազգային համալսարանում (National University of Singapore) «պետական/ազգային ինքնություն» ուսումնասիրության ոլորտում պաշտպանել է թեզ եւ ստացել դոկտորի գիտական աստիճան: Վ. Վարդանյանը ներկայացրել է Սինգապուրի հայ համայնքը «Հայաստան-Սփյուռք» համաժողովում, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված պետական հանձնաժողովի նիստի «Ընդդեմ ցեղասպանության» համաշխարհային համաժողովի աշխատանքներին, ելույթներով հանդես է եկել կոնֆերանսներում, համաժողովներում եւ հանդիպումներում:

Արդեն 25 տարի է, սկսած 1994թ.-ից, ինչ ԱՄՆ գործող նախագահը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ամենամյա ուղերձ է հղում, իսկ ողջ հայությունը` հետեւում, թե ինչպես է նա մեր ազգի ողբերգությունը անվանելու։ Շարունակելով նախագահ Օբամայի կողմից ստեղծված «ավանդույթը»` այս տարվա ուղերձում նախագահ Թրամփը նույնպես օգտագործեց «Մեծ եղեռն» («Meds Yeghern») արտահայտությունը. այն, ինչը մենք՝ հայերս ենք հաճախ օգտագործում (եւ կասեի՝ զգում)։ Դիտարկելով աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման միտումը` 2016թ.. սեպտեմբերին իմ կողմից ուղղված բաց նամակում անդրադարձել էի վերը նշված հարցին: Դրանցում բարձրացված մի քանի դրույթներ այստեղ շեշտադրում եմ` հասկանալով, որ նոր գաղափարները լայնորեն ընդունվելու համար ժամանակ է պահանջվում։

…Հայոց ցեղասպանության դեպքում այս նույն իմաստը շեշտվել է ԱՄՆ նախագահներ Ջեյմս Քարթերի եւ Բարաք Օբամայի կողմից, ովքեր իրենց պաշտոնավարման ժամանակ ընդունել են, որ «կանխատեսված ջանք է գործադրվել ոչնչացնելու ամբողջ հայ ժողովուրդը» եւ որ «հայերն ընտրվել էին ոչնչացվելու համար» (16 մայիսի, 1978թ. եւ 24 ապրիլի, 2010թ. «համապատասխանաբար»):

Հետեւելով վերը նշված զարգացումներին՝ կարծում եմ, որ

1) Այնպիսի ողբերգություններ, ինչպիսիք են, օրինակ, Սումգայիթի (1988թ.) եւ Մարաղայի (1992թ.) կոտորածները, եւս պետք է հայտնի դառնան համաշխարհային հանրության եւ ցեղասպանության գիտական ուսումնասիրության համար…

2) Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, հայկական կազմակերպությունները, ինչպես նաեւ համաշխարհային հայությունը պետք է շարունակեն ակնկալել Թուրքիայի Հանրապետության կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը։ Եթե անգամ Ցեղասպանություն գործած երկիրը Թուրքիան չէ, այլ Օսմանյան կայսրությունը, ապա Թուրքիայի կողմից շարունակական ժխտումը համաշխարհային հանրության առջեւ անուղղակիորեն իրեն դարձնում է այդ ողբերգության համար պատասխանատու…

Հայոց ցեղասպանությունը գործած երկրի իրավահաջորդի կողմից պաշտոնապես այն ժխտելու փաստն անհրաժեշտություն է դարձնում օգտագործել պատմական-զգացմունքային «Մեծ եղեռն»-ը «Հայոց ցեղասպանություն» իրավական արտահայտության հետ ՄԻԱՍԻՆ, համենայնդեպս, որոշակի ժամանակի ընթացքում։ Տարիներ հետո, հաստատուն աշխատանքի շնորհիվ, «Մեծ եղեռն» անվանումը կարող է «Հայոց ցեղասպանություն» արտահայտության հոմանիշ դառնալ եւ կիրառվել լիովին անկախ՝ որպես Հայոց ցեղասպանություն միջազգայնորեն ընդունված անվանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am



loading...