Oձը փաթաթվել է ավտոմեքենայի ընթացամասի ձողին


Oձը փաթաթվել է  ավտոմեքենայի ընթացամասի ձողին
Մայիս 11 19:21 2019

Մայիսի 11-ին, ժամը 12:41-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ օձը փաթաթվել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած ավտոմեքենայի ընթացամասի ձողին. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Փրկարարները տան մոտակայքից սահնօձ տեսակի օձին բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք: