Հայաստանի Հանրապետությունից մենաշնորհային, կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է.վարչապետ

Հայաստանի Հանրապետությունից մենաշնորհային, կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է.վարչապետ
Մայիս 11 12:46 2019

Մեկ տարվա ընթացքում մեր ձեռնարկած գործողությունները, իհարկե, շատ բան փոխել են, բայց մենք նաև մեկ տարվա արդյունքում նորից պետք է հետազոտենք դաշտը, հասկանանք, թե որտեղ են մնացել են անարդարության, արտոնյալության որոշակի դրսևորումներ, և մենք պետք է այդ դրսևորումները վերացնենք ոչ թե ի հեճուկս ինչ-որ մեկի, ինչ-որ բանի, այլ հանուն Հայաստանի տնտեսական զարգացման, հանուն երկրի ներդրումային զարգացման: Այս մասին «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունից մենաշնորհային, կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է:

Փաշինյանը հայտարարեց նաև, որ մեկ տարի անց կարող են արձանագրել՝ գործող կառավարությունը ճիշտ ուղղությամբ է ընթանում։

 

loading...