Խոշոր հրդեհ Նուբարաշենի աղբանոցում. 4 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր


Խոշոր հրդեհ Նուբարաշենի աղբանոցում. 4 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր
Մայիս 11 10:21 2019

Մայիսի 11-ին, ժամը 00:58-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի հրդեհը մարելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:26-ին, մարվել՝ 04:07-ին: Այրվել է աղբ՝ մոտ 100 խմ:

 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են քաղաքապետարանի մեկ տրակտոր և մեկ ջրատար: