Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը Ղարաբաղյան պատերազմում զինադադարի 25-ամյակի առթիվ


Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը Ղարաբաղյան պատերազմում զինադադարի 25-ամյակի առթիվ
Մայիս 10 22:08 2019

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 1994 թվականի մայիսի 12-ին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրի 25-ամյակի առթիվ:Այդ մասին ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում:

«Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ: Մայիսի 12-ին կնքված համաձայնագիրը հնարավորություն տվեց դադարեցնել զանգվածային արյունահղութունը և սկիզբ դնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Մայիսի 12-ի համաձայնագիրը մինչ օրս հանդիսանում է հրադադարի ռեժիմի պահպանման հիմքը»,-ասվում է հայտարարությունում:

Նշվում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը բարդ է, այն ապրում է վերելքներ և վայրէջքներ:

«Պահանջվում է ժամանակ և գործըթացի մասնակիցների քաղաքական կազմքը, որպեսզի հասնենք համաձայնության հակամարտության առանցքային տեսակետների  շուրջ: Մենք տեսնում ենք կողմերի պատրաստակամությունը շարունակել համատեղ աշխատանքը, որն ուղղված կայուն խաղաղության ձեռք բերմանը: Այդ մասին են մասնավորապես վկայում Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների և Մոսկվայում ԱԳ ղեկավարերի  վերջերս կայացած բանակցությունների  արդյունքերը:

 

Մեր կողմից  ակտիվ աջակցություն կցուցաբերենք Բաքվին և Երևանին փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում: Ինչպես և նախկնում,  մենք կշարունակենք հետևողական միջնորդական ջանքերը` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համատեղ»,-ասվում է հայտարարությունում: