«Իմ քայլի» պատգամավորը կասկածվե՞լ է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի մեջ


«Իմ քայլի» պատգամավորը կասկածվե՞լ է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի մեջ
Մայիս 10 18:30 2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործարար պատգամավոր Տիգրան Կարապետյանը, ով Հայաստանում տեղի ունեցող և տեղի ունեցած բոլոր բացասական երևությները փորձում է ամեն կերպ կապել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, այսօր արդեն, օգտվելով պատգամավորական լծակակներից, ցանկանում է իր երբեմնի վրեժխնդրությունը ռեալիզացնել Գլխավոր Դատախազի միջոցով։ Նա, որպես գործի վերաբերյալ ի հայտ եկած նոր հանգամանք է ներկայացնում մի մարդու հայտարարություն, ով ժամանակին, իր իսկ ցուցմունքի համաձան, գումար է ստացել Բուդաղյանների կողմից միջնորդավորված կերպով ստացել է 5000 ԱՄՆ դոլար։ Նշենք, որ այդ մարդն իր ցուցմունքում նշել է, որ Բուդաղյանները մահափորձի իրականացման համար ժամանակին խոստացել են 200000 ԱՄՆ դոլար, և ինչպես պարզ է դառնում նա ևս բաժնեմաս է ունեցել այդ գումարից։

Այս ամենի հետ մեկտեղ Տիգրան Կարապետյանի պրովոկատիվ ջանքերն ուղղված Սյունիքի նախկին մարզպետի դեմ, շարունակվում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջոցով։ Այսպիսով, երբեմնի «աբիժնիկը» խոսքն ուղղելով դատախազին ասել է,-«Վերջերս՝ Սյունիքի նախկին մարզպետի մահափորձի դատավարության ժամանակ, մեղադրյալ անձը հայտարարեց, որ մահափորձ չի եղել ու այդ ամենը բեմադրվել է նախկին մարզպետի հետ միասին»։ Ճիշտ նկատեցիք, խոսքն այն նույն անձի մասին է, ով իր ներդրումն է ունեցել մահափորձի գործում և այս կերպ փորձում է ինքնամաքրվել։

Բացի այդ, նկատենք մի շատ կարևոր հանգամանք ևս․ քրեական գործի շրջանակներում նույն Տիգրան Կարապետյանը նույնպես կասկածվել է, քանի որ ոստիկանությունը դեպքից հետո խուզարկություն է իրականացրել նաև ներկայիս պատգավորի տանը։ Ինպես ասում են, լավագույն պաշտպանությունն հարձակումն է, իսկ Տիգրան Կարապետյանի պարագայում կարելի է ասել՝ արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին, այս դեպքում՝ Սուրիկ Խաչատրյանի։