«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանության արժանացավ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանության արժանացավ
Մայիս 10 14:32 2019

 Գործադիրը, այսօր՝ մայիսի 10-ին, կայացած հերթական նիստում հավանության արժանացրեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

 Համաձայնագրի կնքման հիմնական նպատակը հանդիսանում է ԵԱՏՄ մի անդամ պետության տարածքից մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքների շրջանառության օրինականության ապահովումը՝ ապրանքների հետագծելիության մեխանիզմի կիրառման միջոցով, ինչպես նաև մաքսային և հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմանների ստեղծումը՝ միաժամանակ ապահովելով ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների նկատմամբ հսկողությունը:

 

Հետագծելիության մեխանիզմի գործունեության շրջանակներում անդամ պետություններն ապահովում են տեղեկատվական փոխգործակցությունը՝ էլեկտրոնային տեսքով այն տեղեկությունները փոխանակելու միջոցով, որոնք պարունակվում են հետագծելիության ազգային համակարգերում: Հետագծելիության ազգային համակարգերի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան, որոնցով կանոնակարգվում է տեղեկատվական փոխգործակցությունը՝ արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրացված տեղեկատվական համակարգի միջոցներով ընդհանուր գործընթացներ իրականացնելիս:

 

Համաձայնագրով նախատեսվում է, որ հետագծելիությունն իրականացվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվելիք ցանկում ներառված ապրանքների նկատմամբ:

 

 

loading...