Կոտայքում 30-ամյա վարորդը Nissan-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել և կողաշրջված հայտնվել ձորում. կան տուժածներ


Կոտայքում 30-ամյա վարորդը Nissan-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել և կողաշրջված հայտնվել ձորում. կան տուժածներ
Մայիս 10 10:14 2019

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մյասնիկ Երվանդյանը իր վարած Nissan մակնիշի 36 CA 206 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս, «Արծվի թևեր»-ի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա։ 

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով վարորդ Մ. Երվանդյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 31-ամյա Շաքե Խաչատրյանը և 31-ամյա Անդրանիկ Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից Շ. Խաչատրյանն աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ, իսկ Ա. Կիրակոսյանը՝ «Ասշեն Պրոջեքթ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։



loading...