Փաշինյանը հրաժարվո՞ւմ է «մադրիդյան սկզբունքներից»․ «Իրավունք»

Փաշինյանը հրաժարվո՞ւմ է «մադրիդյան սկզբունքներից»․  «Իրավունք»
Մայիս 10 08:33 2019

 

«Իրավունք» թերթը գրում է․

«Նախօրեին կայացած Փաշինյանի ասուլիսում, իհարկե, մառազմատիկ, էկզոտիկ և այս կարգի տարաբնույթ» այլ մտքերի պակաս չեղավ: Դրանց մի կեսին կարելի է վերաբերվել հումորով, մյուսնե­րին՝ որոշակի մտահոգությամբ: Սակայն այդ ցանկում առանձնացան Արցախի հետ կապված մի շարք հայտարարություններ, որոնք լուրջ տագնապի տեղիք են տալիս:

 

Այսպես, «Իմ քայլի» պատ­գամավոր, ՀՀ ԱԺ արտա­քին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նա­խագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը վերջերս հայտարարել էր, թե Մինսկի խմբի շրջանակնե­րում հնարավոր է պայմանագրի ստորագրում: Եվ ահա Փաշինյա­նի ասուլիսի ժամանակ, «սխալ հանելով» ՀՀ արտաքին քաղաքականությունում որոշակի պաշտոնական դիրք ունեցող իր իսկ պատգամավորին, հայտարա­րեց, թե Արցախի հարցի կարգա­վորման հարցում կոնկրետ փաս­տաթղթի վերաբերյալ որևէ խո­սակցություն, աշխատանք չկա: 

Կոնկրետ փաստաթուղթ չկան նշանակում է, որ չկան նա­և այն հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա փաս­տաթուղթ պատրաստելը տեխ­նիկական խնդիր է: Փաշինյանը կարծես թե հենց այն մտքին է, որ անգամ այդ սկզբունքները չկան: 

Համենայնդեպս, նա նաև ֆիք­սեց, որ եթե լինեն քիչ թե շատ ընդունելի նման սկզբունքներ, ապա նա այն կներկայացնի ժո­ղովրդին. «Դա կարող է լինել հանրահավաք, մամուլի ասուլիս, տեսաուղերձ: Եվ կասեմ՝ կա այս­պիսի տարբերակ: Դուք թույլ տալի՞ս եք այդ շրջանակում բա­նակցություններ վարել: Ամենա­մեծ հարցն այն է, թե մենք ինչ ենք ուզում: Եկեք հստակ ձևա­կերպենք, թե ինչ ենք ուզում: Եվ կառավարությանն ասենք՝ ահա սա է քո խնդիրը: Թե չէ գնում ենք բանակցությունների, մեղադրում են, որ վաճառել ենք...»։

Մանրամասները կարդացե՛ք թերթի այսօրվա համարում

loading...