Երկաթե ճաղը մտել է քաղաքացու թևը․ փրկարարներն օգնության են հասել


Երկաթե ճաղը մտել է քաղաքացու թևը․ փրկարարներն օգնության են հասել
Մայիս 9 23:24 2019

Մայիսի 9-ին, ժամը 14:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կենտրոնական գերեզմանատան սկզբնամասում ցանկապատի երկաթե ճաղը մտել է քաղաքացու թևը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները Ս.Թ.-ին (ծնված 1943 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: