Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Սևան քաղաքում բախվել են Mercedes-ները. կա վիրավոր


Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Սևան քաղաքում բախվել են Mercedes-ները. կա վիրավոր
Մայիս 9 22:22 2019

Երեկ՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Սևան քաղաքի Սայաթ-Նովայի և Սարգիս Սևանեցու փողոցների խաչմերուկում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչ, 29-ամյա Գևորգ Իսկանդարյանի վարած Mercedes մակնիշի 99 GG 606 համարանիշի և Երևանի բնակիչ, 39-ամյա Ալեքսան Ադումյանի վարած Mercedes մակնիշի 35 TF 626 համարանիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա, Ադումյանի ուղևոր, 12-ամյա Ջ. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: