Անակնկալներ չեն լինի. Ովքեր կհամախմբվեն Քոչարյանի շուրջը. «Ժողովուրդ»

Անակնկալներ չեն լինի. Ովքեր կհամախմբվեն Քոչարյանի շուրջը. «Ժողովուրդ»
Մայիս 9 09:50 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանը, որ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար կալանքի տակ է, «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ այս շրջանում ընդդիմադիր խմբակցությունները համախմբվում են և առաջիկայում կարող են մարտահրավեր նետել նոր ղեկավարությանը:

Ըստ էության, այստեղ անակնկալներ չեն լինելու. խոսքն այն կուսակցությունների ու գործիչների մասին է, որոնք մշտապես էլ համագործակցել են Քոչարյանի հետ` թե՛ նրա իշխանության տարիներին, թե՛ կալանավորումից հետո:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանից մեկնաբանություններ ստանալ: «Հանուն հայության միավորման` ցանկացած ուժի շուրջ դա հնարավոր է, մենք հիմա էլ աշխատում ենք հանուն դրա»,- նշեց նա:

Մինչ այդ մեզ հայտնի դարձավ, որ Քոչարյանը նման համախմբման փորձել է գնալ Աժ արտահերթ ընտրություններից առաջ` ցանկանալով քաղաքական բևեռ ձևավորել, սակայն վերջին պահին նրա հետ համագործակցելու հայտ ներկայացրած ուժերն ու անձինք միանգամից «անհետացել են», և Քոչարյանն էլ դրանից հետո որոշել է չմասնակցել ընտրություններին` դժգոհելով ոմանց տղամարդկության պակասից »:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

loading...