Ողբերգական դեպք Զովունի գյուղում. վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի. (լուսանկարներ, տեսանյութ). Shamshyan.com

Ողբերգական դեպք Զովունի գյուղում. վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի. (լուսանկարներ, տեսանյութ). Shamshyan.com
Հունվար 3 01:49 2017

Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 31-ին Եղվարդի խճուղի թիվ 22/2 հասցեում՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հարավային մասնաճյուղի Զովունիի ենթակայանի հարևանությամբ գտնվող վագոն-տնակում մոտ 70 տարեկան մահացած տղամարդու ինքնությունը ճշտելու և մահվան հանգամանքները պարզելու փաստով. տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 10։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ նշված վագոն-տնակում, հատակին անգիտակից քաղաքացի է ընկած, սակայն դեպքի վայր ժամանելով՝ փրկարարները հայտնաբերել են տղամարդուն մահացած վիճակում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ տղամարդը ցրտահարման հետևանքով է մահացել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։