Մխիթարյանը կարող է վերադառնալ «Բորուսիա»


Մխիթարյանը կարող է վերադառնալ «Բորուսիա»
Մայիս 8 12:35 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»:

Այս մասին գրում է Tuttomercatoweb: Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլին ֆուտբոլիստի հետ քննարկում է պայմանագրի հնարավոր կետերը, որով հայ կիսապաշտպան կարող է նորից միանալ գերմանական ակումբին:

«Արսենալ»-ի մրցաշրջանի ավարտին պատրաստվում է հրաժարվել ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստներից` այդ թվում նաև Մխիթարյանից: Հայ կիսապաշտպան Անգլիայում շաբաթական վաստակում  է 180 հազար ֆունտ ստերլինգ:

Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ում հանդես է եկել 2013-2016 թվականներին: Մասնակցելով 90 հանդիպման, խփելով 23 գոլ: