Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց է կառուցվելու, հինը կվերանորոգվի 2020 թվականին


Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց է կառուցվելու, հինը կվերանորոգվի 2020 թվականին
Մայիս 7 14:00 2019

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի վերանորոգումը կսկսվի 2020 թվականին, բացի այդ՝ կկառուցվի նաև մարզիկի անվան նոր մարզադպրոց:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:

«Մյուս տարի կսկսվի հին շենքի վերանորոգումը, ինչպես նաև կկառուցվի նորը, որը նախատեսված կլինի ավագ տարիքի մարզիկների համար: Իսկ նոր մարզադպրոցի ծախսերի համար կհատկացվի 400 միլիոն դրամ»,-ասաց Ղազարյանը:

Օլիմպիական չեմպիոնը մարզադպրոցը գտնվում է մարզիկի հայրենի քաղաքում` Գյումրիում: Այն խարխուլ վիճակում է, որտեղ շարունակվում են մարզվել պատանի ըմբիշները: