«Գազպրոմ Արմենիա»-ն բակի խանութ չի, որ պարտք կուտակի, փակվի և երկրի վրա որևէ ազդեցություն չունենա. տնտեսագետ


«Գազպրոմ Արմենիա»-ն  բակի խանութ չի, որ պարտք կուտակի, փակվի և երկրի վրա որևէ ազդեցություն չունենա. տնտեսագետ
Մայիս 2 17:59 2019

Մայիսի 1-ից գազի գինը 10 տոկոսով թանկացավ:Գազի գնի թանկացման, հետանքների և տնտեսության ներկայիս  վիճակի մասին ArmDay.am-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

-Անկախ այն հանագամանքից, որ դեռևս նախորդ տարում ասվում էր, որ սակագինը չի բարձրանալու, բայց 10 տոկոսով թանկացավ: Սա ինչ հետևանքների կարող է հանգեցնել:

Դեռ հունվարի մեկից գազի գինը սահմանում բարձրացվե 15 դոլարով  և այժմ այն գնում ենք 165 դոլարով:Այժմ գազի գինը բարձրացել է գազալցակայաններում:

Գազալցակայաններում գնի բարձրաումն այլ է «Գազպրոմ Արմենիան»,  որ գազը վաճառում է գազալցակայաններին, լրիվ ուրիշ է:

Գազալցակայանները կարող են որոշում կայացնել իրենց ապրանքը թանկացնել, բայց դա  «Գազպրոմ Արմենիա» -ի վաճառած գազի գնի վրա որևէ ազդեցություն չունենա:

-ԱԳԼՃԿ-ները գազն սկսելու են վաճառել կիլոգրամով: Սա որքանո՞վ է հարմար սպառողներին:

ԱԳԼՃԿ-ները գազն առնում են խորանարդով, բայց պետք է վաճառեն կիլոգրամով: Այս դեպքում իրենց հաշվարկների մեջ տեղի է ունենալու  որոշակի փոփոխություն և  բնական է, որ  ԱԳԼՃԿ-ները իրենց ռիսկերը նվազեցնելու համար որոշակի փոփոխություն պետք է կատարեն գնի հարցում, որը ի վնաս սպառողի կլինի: Եթե գազի ջերմաստճանը բարձր է, այն ավելի թեթև է, եթե ցածր է ավելի ծանր է: Այսինքն, իրենց մատակարարող գազի ջերմաստիճանից կիլոգրամի քաշն ու ինքնարժեք փոխվում է:

Սա լուրջ խնդիր է ԱԳԼՃկ ների համար և նրանք պետք է իրավիճակին հարմարվեն: Նրանց համար լավագույն տարբերակը ռիսկերը նվազագույնին հասցնելն է և 10 դրամով գինը բարձրացնելը:

-Իշխանությունները նշում են, որ գազի սակագնի թանկացումը չի ազդի սպառողի վրա, արդյո՞ք այդպես է:

Մեր պաշտոնատար անձինք հայտարարում էին, որ դա չի ազդի սպառողների վրա, սակայն  միաժամանակ չէին նշում, որ այդ բարձրացման արդյունքում «Գազպրոմ Արմենիան»  կուտակում է պարտք և տարվա վերջում այդ պարտքը կկազմի մոտ  երեսուն մլն դոլար: Այդ պարտքը այս կամ այն կերպ պետք է փակվի:

Կառավարությունը նշում էր, որ այդ պարտքը կփակվի աշխատակիցների կրճատման հաշվին  և «Գազպրոմ Արմենիա»-ի  խնայողությունների միջոցով: Եթե«Գազպրոմ Արմենիան»  որոշի իր աշխատակիցների քանակը 50 տոկոսով կրճատել, դրա հետևանքով  նա կարող է խնայել մոտ 8 մլն դոլար: Իսկ 22 մլն դոլարի փակման աղբյուրները մինչև այսօր հայտնի չէ. ո՛չ կառավարությունն է հրապարակում,  ոչ՛ էլ «Գազպրոմ Արմենիա»-ն:

-Ո՞վ  կտւժի, եթե «Գազպրոմ Արմենիա»-ն չկարողանա մարել պարտքերը:

Այս իրավիճակում անուղղակի,թե ուղղակի եղանակով գազը սպառելու է հայ սպառողը:Մենք խնդիր ունենք գազամատակարարման կայութնության ապահովման: «Գազպրոմ Արմենիա»-ն  բակի խանութ չի, որ պարտք կուտակի, փակվի և երկրի վրա որևէ ազդեցություն չունենա: Մեր գազամատակարարման համակարգը անկախ նրանից, թե ում կպատկան, պետք է լինի արդյունավետ գործող:

Եթե «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարի, որ ես սնանկ եմ,որովհետև չեմ կարողանում պարտքերս  մարել, այս դեպքում  Հայաստանն է տուժելու, ոչ թե ռուս սպառողը:

-Ի՞նչ վիճակում է այժմ գտնվում ՀՀ տնտեսությունը:

Պարտքի կուտակումներ կան բավականին մեծ,մեծ մասը վարկեր ունեն, արդեն սպասարման խնդիրներ կան: Մեզ մոտ վճարունակ պահանջարկը նվազում է չնայած պաշտոնական  տվյալների համաձայն՝ ունենք առևտրի աճ, սակայն փաստացի, տվյալները  կրճատվել են:

Նախորդ տարիների համեմատ, 30-40 տոկոսով կրճատվել է խանութների առևտուրը:

Պաշտոնական տվյալներով՝ նշվում է,որ 15 տոկոսով աճել է առևտուրը, սակայն դա ստվերի բացահայտում է եղել:

Գյուղատնեսության ոլորտը ևս իր անկման միտումը պահպանում է:  Մենք ունենք արտահանման ծավալների նվազում գյուղմթերքների մասով: 

-Ո՞րն է առաջնահերտ խնդիրը, որը բերում է տնտեսական աճի անկման:

Ներկայումս ամենամեծ խդնիրներից մեկը կայանում է նրանում, որ այս կառավարությունը չունի ներդրումային նախագծեր մշակող սպասարկող թիմ,  քաղաքականություն: Թույլտվությունների  տրամադրման գործընթացը բավականի դժվար է: 

Շարքային աշխատողերը իրենց պատասխանատվությունը փոխանցում են վերևի օղակներին:

Պատասխանատվության բաշխման խնդիր կա: Ամեն ինչ կենտրոնացրել են կառաարությունում, սա սխալ մոտեցում է, դրա հետևանքով որոշումները կլինեն ավելի ցածր որակի և ժամանակատար:

-Ո՞ր ոլորտներում է դրական շարժ զգացվում:

Մեկ տարվա կտրվածքով հիմնական աճը ապահովել են  ի հաշիվ ծառայությունների ոլորտի: 

շահումով խաղեր և այլն, առևտրի ոլորտի, որը իրական աճ չէ, այլ ստվերի բացահայտում և շինարակական ոլորտի, որը կապիտալ առանձին ծրագրի իրականացմամբ է պայմանավորված:

Արդյունաբերության աճը բավականին փոքր է: Տնտեսության արտահանող ճյուղերը աճի տեմպերը նվազեցրել են:

-Ի՞նչ նախադրյալներ կան ներդրումներ կատարելու համար:

Այս պահին ներդրողների մեծ մասը սպասողականություն է ցուցաբերում հասկանալու, թե ինչպես է շարունակվելու  վիճակը:

Փաստն այն է, որ խոշոր ներդրումային նախագծերը սառեցված են : Շրջանառու միջոցների պակաս կա, մեր բանկային համակարգը, ցավոք սրտի, բիզնեսի վարկավորմամբ քիչ է զբաղվում, հատկապես,սկսնակ բիզնեսի: Վարկեր չի տրամադրում:

-Ինչո՞վ է պայմանավորված տնտեսական ոլորտում անկումները: Արդյո՞ք մասնագետների ու փորձի պակաս կա:

Անփորձությունով պայմանավորված չէ:Հիմնական պատճառն այն է, որ այս կառավարությունը  փորձում է նախկին կառավարության  նեոռիբերալ տնեսական քաղաքականությամ գործիքներով  որոշակի տնտեական հեղափոխություն իրականացնել, ինչը հնարավոր չէ: Պետք է վերանայել  նախկին քաղաքականությունը  և նոր մոտեցումներով կտրուկ արմատական փոոխություններ անել տնտեսության մեջ: Նույն տրամաբանությամբ և նույն մոդելով են գնում, ինչ նախկին կառավարությունը: