Քաղաքական գործիչները՝ իրենց առաջին աշխատանքի և աշխատավարձի մասին (լուսանկարներ)

Քաղաքական գործիչները՝ իրենց առաջին աշխատանքի և աշխատավարձի մասին (լուսանկարներ)
Մայիս 1 22:03 2019

Մայիսի մեկին նշվում է Աշխատավորների միջազգային օրը: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում եւ Կանադայում կազմակերպվել են ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: Հայաստանում Աշխատավորների օրը ոչ աշխատանքային է:

Թե որ տարիքից են սկսել Հայաստանում  աշխատել քաղաքական գործիչները և որքան  է կազմել նրանց առաջին աշխատավարձը Armday.am-ը պարզել է նրանց հետ զրույցում:

Գևորգ Գորգիսյան-Աժ պատգամավոր 

Առաջին աշխատավարձս ստացել եմ 6-րդ դասարանում: Դասընկերներով  որոշեցինք աշխատանք գտնել և գտանք: Թռուցիկներ բաժանեցինք 500 դրամով և ստացված հասույթը բաժանեցինք 4 հոգու միջև: Ամեն մեկիս 125 դրամ հասավ: Հիշում եմ ՝1 կգ խնձոր գնեցի,25 դրամ էլ վերադարձրին, որը երկար ժամանակ պահել էի:

Սուրեն Պապիկյան-Տարածքային կառավարման և զարգացման նախարար

Առաջին աշխատավարձս ստացել եմ ուսանողական տարինեին՝հնագիտական պեղումների ժամանակ պրակտիկա անցնելիս:Աշխատավարձի չափը հստակ չեմ հիշում,բայց  50.000 դրամը չէր գերազանցում:  Ուսանողական տարիներին տարբեր աշխատանքներ եմ արել,այդ թվում՝ բանվորություն:

Հայկ Չոբանյան-Տավուշի մարզպետ

Առաջին աշխատավարձս ստացել եմ 24 տարեկանում: Պետական ծառայողի լրատու ամսագրում տնտեսական թեմայով հոդված էի գրել 1997թ.

 Հայկ Սարգսյան-ԱԺ պատգամավոր

Առաջին անգան փող աշխատել եմ 13 տարեկանում,երբ մեր բակի տղաներով ձմերուկի կետ էինք դրել մեր փողոցում: Աշխատավարձս կազմել էր 300.000 դրամ:

Դավիթ Անանյան-ՊԵԿ նախագահ

Առաջին աշխատավարձը ստացել եմ 1988-ի փետրվարին, ուսման հետ համատեղ կես դրույքով աշխատում էի Մասսայական սպորտաձևերի հանրապետական կենտրոնում որպես բանվոր: Աշխատավարձը կարծեմ 50 ռուբլի էր:

Արփինե Հովհաննիսյան-Աժ նախկին փոխնախագահ

2003 թվականին ուսանող ժամանակ սկսեցի աշխատել: Առաջին աշխատավարձս կազմել է 25.000 դրամ:

Նաիրա Զոհրաբյան-ԱԺ պատգաավոր

Առաջին աշխատավարձս ստացել եմ 13 տարեկանում: Որոտան թերթում հոդված գրեցի Խնձորեսկի քարանձավների մասին, բայց չեմ հիշում հոնորարի չափը, սակայն հիշում եմ, որ բավարար էր հյուրասիրություն կազմակերպելու համար: Ես վաղ հասակից եմ սկսել աշխատել: 17 տարեկանից ես անվանական թոշակ եմ ստացել գերազանց սովորելու համար:

 Զառա Բաթոյան-Աշխատանի և սոցիալական հարցերի նախարար

-Որպես «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսագրի խմբագիր եմ աշխատել 1999թ.ին, 50 դոլարին համարժեք դրամ  եմ ստացել կարծեմ:

 Արտակ Զեյնալյան-ՀՀ Արդարադատութան նախարար:

Առաջին աշխատավարձս ստացել եմ 1986 թվականին, 40 ռուբլի, որպես՝ սանիտար, աշխատել եմ վերակենդանացման բաժանմունքում։

loading...