Իկեր Կասիլյասը սրտի կաթված է ստացել. նա հոսպիտալացվել է


Իկեր Կասիլյասը սրտի կաթված է ստացել. նա հոսպիտալացվել է
Մայիս 1 21:15 2019

Ճանաչված ֆուտբոլիստ Իկեր Կասիլյասը սրտի կաթված է ստացել: Այս մասին գրում է իսպանական Marca-ն: «Ռեալ Մադրիդի» լեգենդար նախկին ավագին տեղափոխել են հիվանդանոց:

Դարպասապահը կաթված է ստացել այսօր՝ մայիսի 1-ի առավոտյան, իր թիմի՝ «Պորտուի» մարզման ժամանակ: Այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն մրցաշրջանի մնացած հատվածում նա խաղադաշտ չի վերադառնալ:

 

Ֆուտբոլիստը, որը մայիսի 20-ին, կդառնա 38 տարեկան, պորտուգալական «Պորտուում» է 2015 թվականից: Նա վերջերս 1 տարով երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ: