Ամենաուժեղ էակը կինն է, ամենաուժեղ զգացմունքը ՝ սերը...Բլից հարցում Ա. Ջուլֆալակյանի հետ (լուսանկարներ)

Ամենաուժեղ էակը կինն է, ամենաուժեղ զգացմունքը ՝ սերը...Բլից հարցում Ա. Ջուլֆալակյանի հետ (լուսանկարներ)
Ապրիլ 30 23:30 2019

Armday.am-ի «Եթե և ոչ միայն» բլից հարցերին պատասխանում է ըմբշամարտիկ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը: 

-Երբ առավոտյան բացեցիք աչքերը...

-Ուրախացա արևով

-Օրն սկսեցիք... 

-Նախաճաշով

-Սո՞ւրճ, թե՞ թեյ... 

-Նայած տրամադրության

-Քաղաքականությունը.... 

-Հետաքրքիր արվետս է

-Հայաստանն այսօր...

-Զարգացման  կարևոր փուլում է

- Հայրենիքը...

-Միակն է

-Երազում եք...

-Ունենալ հզոր հայրենիք

-Վախենում եք... 

-Վախերից չեմ խոսում

- Կինը...

-Շատ ուժեղ էակ է

-Աշխատասիրությամբ... 

-Շատ մեծ նվաճումների կարելի է հասնել

- Ոստիկանը... 

-Անչափ կարևոր մասնագիտություն է

- Սերը....

-Ամենամեծ զգացմունքն է

- Իր, որը միշտ Ձեզ հետ է...

-Հեռախոս

-Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի...

-Չգիտեմ

- Արտահայտություն, որն անում եք շատ հաճախ...

-Շնորհակալություն

-Մի բան, որ երբեք չեք անի...

-Երբեք մի ասա երբեք

- Ձեր ամենատարօրինակ սովորությունը...

-Մանրուքներին ուշադիր եմ 

-Թեմա, որի շուրջ անդադար կխոսեք...

-Քաղաքականություն

-Մարդ, ով գիտի Ձեր բոլոր գաղտնիքները.... 

-Մայրս, կինս

- Գեղեցիկը Ձեզ համար...

-Բնությունը

-Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք...

-Բարձրյալ տիրոջը, ինքս ինձ

- Կյանքում երբեք չեք ների...

-Դավաճանությունը,սուտը

- Ձեր ամենամեծ հիասթափությունը...

-Ռիոյի Օլիմպիական խաղերը

-Մի բան, որի համար շատ եք ափսոսել...

-Մեծ ափսոսանքներ չեմ ունեցել

- Երբ բարկացած եք...

-Աշխատում եմ շուտ հանգստանալ, քանի որ կարող ես զայրույթի պահին մեծ սխալներ թույլ տալ

- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...

-Ընտանիքս

- Երբեք չեք փորձի...

-Ամեն գնով հասնել նպատակիս

-Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...

-Այնտեղ որտեղ իմ ընտանիքն է

- Մի բառով բնորոշեք Ձեզ:

-Աշխատասեր

-Երջանկության՝ Ձեր բանաձևը...

-Բարդ է կարճ ասել բանաձևը

-Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտար…

-Դա անխուսափելի էր

-Եթե  Հայաստանի ղեկավարը Դուք լինեիք…

-Այ պահին վաղաժամ է ասել, թե ինչ կանեի

 -Եթե աղջիկները ծառայեն բանակում....

-Եթե ծառայության ճիշտ ֆորմատ մտածեին,դրանից բանակը կշահեր

 -Եթե Հայաստանում լրագրողներ չլինեին...

-Լրագրողները պետք է միշտ լինեն

 -Եթե իմանաք, որ Ձեր կյանքի վերջին օրն եք ապրում…

-Հարազատներիս հետ կլինեի

 -Այս պահին կուզենայիք...

-Մի փոքր հանգստանալ

 - Եվ վերջում...

-Յուրաքանչյուրս մեր ամբողջ ներուժով լծվենք մեր պետության կայացմանը

 

 

loading...