Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը խնդրանքով դիմել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)


Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը խնդրանքով դիմել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Ապրիլ 30 19:07 2019

Վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ  լավագույն մարզիկները ներկայացնում են հանրապետության գյուղերը: Այս մասին Հայաստանի «Սևան»  «Հայաստան» և «Դինամո»մարզական հասարակական կազմակերպությունների   անդրանիկ համաժողովի ժամանակ ասաց Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը:

«Մարզական կարիերան սկսել եմ  Սևան գյուղական մարզական  կազմակերպության քասախի մարզադպրոցից: Այսօր  արդեն ծանրամարտով զբաղվում են հարյուրից ավելի գյուղերի և քաղաքների աղջիկներ, ովքեր և այսօր և վաղը բարձր են պահելու  Հայաստանի պատիվը  միջազգային մրցահարթակներում»,-ասաց նա:

Որպես Եվրոպայի Աշխարհի  օլիմպիական խաղերի հաղթող և մրցանակակիր մարզիկ,  այժմ նաև Սևան  գյուղական մարզական հասարակական կազմակերպության  մարզիչ- մանկավարժ,խնդրում եմ կառավարությանը, ՀՀ  վարչապետին՝ դրամաշնորհը տրամադրել առանց մրցույթի, ինչպես եղել է  նախկինում: