Պատրաստ եմ հետևողական աշխատել, որպեսզի մարզաշխարհում բոլոր խնդիրները դրական լուծում ստանան.Ա. Ջուլֆալակյան (տեսանյութ)


Պատրաստ եմ հետևողական աշխատել, որպեսզի մարզաշխարհում բոլոր խնդիրները դրական լուծում ստանան.Ա. Ջուլֆալակյան (տեսանյութ)
Ապրիլ 30 17:45 2019

Սպորտը  թանկ հաճույք է, և Հայաստանն ի վիճակի չէ այդ ասպարեզում հասնել թռիչքաձև  հաջողության: Այս մասին  «Սևան»  «Հայաստան» և «Դինամո»մարզական հասարակական կազմակերպությունների   անդրանիկ համաժողովում ասաց Բազմասեր Առաքելյանը:

Հայաստանի «Սևան»  «Հայաստան» և «Դինամո»մարզական հասարակական կազմակերպությունների   անդրանիկ համաժողովում կազմակերպության ներկայացուցիչները խնդրեցին կառավարությանը  ֆիզկուլտուրայի  և  սպորտի բնագավառում բացառիկ և պետական նշանակության գործունեոթյուն իրականացնող  մարզական  կազմակերպությունների  կենսունակությունը բարձրացնելու  նպպատակով  օժանդակել մարզակառույցների  վերանորոգման և մարզագույքի  ձեռքբերման  ուղղությամբ:Համաժողովին ներկա էր նաև Արսեն Ջուլֆալկյանը, ով  շեշտեց, որ քաղաքակնության մեջ մտնելով  նպաստելու է, որ սպորտաշխարհում կարևոր հարցերն ուշադրության կենտրոնում գտնվեն:

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, «Իմ» քայլը խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:«Պատրաստ եմ  մանրակրկիտ աշխատել, որպեսզի  սպորտում առկա բոլոր խնդիրները դրական լուծում ստանան: Պետք է յուրաքանչյուրս մեր գործը լավ անենք, և  զգանք, որ գոհ են մեր աշխատանքից»,-ասաց նա: