«Սևան» «Հայաստան» և «Դինամո»մարզական հասարակական կազմակերպությունները որոշում են կայացրել (տեսանյութ)


«Սևան»  «Հայաստան» և «Դինամո»մարզական հասարակական կազմակերպությունները որոշում են կայացրել (տեսանյութ)
Ապրիլ 30 17:00 2019

Ապրիլի  30-ին  տեղի ունեցավ Հայաստանի «Սևան»  «Հայաստան» և «Դինամո»մարզական հասարակական կազմակերպությունների   անդրանիկ համաժողովը: Կազմակերպությունների անդամ ներկայացուցիչների, օլիմպիական  խաղեր, Աշխարհի և Եվրոպայի  առաջնությունների հաղթող և մրցանակակիր  մարզիկների վաստակավոր  մարզիչների  ու  մարզական աշխատողների համաժողովը հիմք ընդունելով  կազմակերպությունների ախագահներ՝ Արմեն Մկրտչյանի, Ռազմիկ Ստեփանյանի, Բազմասեր Առաքելյանի զեկույցները  և ելույթները , պետական  նշանակություն  ունեցող  առաքելության  իրականացումը,սեփականության իրավունքով  առկա մարզական մասնագիտացված  կառույցների  առկայությունը  վաստակավոր մարզիչների  և փորձառու աշխատողների բազմամյա տարիների փորձը՝ մասսայական ֆիզկուլտուրայի  և սպորտի  զարգացման ծրագրով  մարտունակ զինվոր,  առողջ ապրելակերպ,բարձրակարգ մարզիկների պատրաստման նշանակությոնը  ինչպես նաև սահմանամերձ գյուղերում ֆիզիկական  դաստիարակության  բացառիկ դերը  և Հայաստանի Հանրապետության սպորտի  և երիտասարդության  հարցերի նախարարության  ՀՀ կառավարության ներկայացրած հիմնավորումները, որոշեց.

1.Հայաստանի «Սևան»  «Հայաստան» և «Դինամո»մարզական հասարակական կազմակերպությունների   կողմից կատարված  աշխատանքները գնահատել  բավարար:

2.Խնդրանքով դիմել ՀՀ վարչապետին՝ ծրագրավորված գումարները  հատկացնել նշված երեք հասարակական կազմակերպություններին՝ առանց մրցույթի տրամադրվող դրամաշնորհի ձևով:

3.Համաժողովը հավաստիացնում է կառվարությանը,որ նշված   մարզական կազմակերպությունները իրենց մարզադպրոցների ,մարզիչ-մանկավարժների ուժերը կմոբիլիզացնեն  ֆիզկուլտուրայի և մասսայական սպորտի  առողջ ապրելակերպի , մարտունակ զինվորի  պատանի մարզիկների սպորտային  վարպետության կատարելագործման  ազգային հավաքական թիմերը  բարձրակարգ մարզիկներով  համալրելու աշխատանքները , ինչպես նաև  ֆիզկուլտուրայի  և սպորտի ոլորտում  կառվարության կողմից  որդեգրած  քաղաքականությունը իրագործելու համար:

4. Համաժողովի կողմից  խնդրել կառավարությանը  ֆիզկուլտուրայի  և  սպորտի բնագավառում բացառիկ և պետական նշանակության գործունեոթյուն իրականացնող  մարզական  կազմակերպությունների  կենսունակությունը բարձրացնելու  նպպատակով  օժանդակել մարզակառույցների  վերանորոգման և մարզագույքի  ձեռքբերման  ուղղությամբ: