Երջանիկ է նա, ով ինքն իր խղճի հետ համերաշխ է. բլից հարցում Է. Շարմազանովի հետ (բացառիկ լուսանկարներ)

Երջանիկ է նա, ով ինքն իր խղճի հետ համերաշխ է. բլից հարցում Է. Շարմազանովի հետ (բացառիկ լուսանկարներ)
Մայիս 2 23:20 2019

Armday.am-ի  «Եթե և ոչ միայն» բլից հարցերին պատասխանում է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

-Երբ առավոտյան բացեցիք աչքերը:

- Աստծուն  փառք տվեցի, որ լույսը բացվել է ինձ համար:

-Օրն սկսեցիք...

-Մի գավաթ սուրճով, մամուլին ծանոթացա ու անցա աշխատանքի:

-Սո՞ւրճ, թե՞ թեյ...

 -Ե՛վ սուրճ, և՛ թեյ:

-Քաղաքականությունը....

-Իմ հիմնական մասնագիտությունն է:

-Հայաստանն այսօր....

-Միշտ իմ գերագույն արժեքն է:

- Հայրենիքը...

-Հայաստանն է:

 -Երազում եք

-Ապրել ազգային քրիստոնեական  և  վերջնականապես  հաղթանակած միացյալ Հայաստանում:

-Վախենում եք...

-Աստծուց:

- Կինը...

-Տղամարդու շարժիչ ուժն է:

- Աշխատասիրությամբ...

-Կարելի է հասնել շատ բաների:

- Ոստիկանը...

-Ոստիկանը  մեր անդորրը պահպանողն է, որը կարիք ունի ավելի հոգատար վերաբերմունքի հասարակության կողմից:

- Սերը....

-Աստված է:

- Իր, որը միշտ Ձեզ հետ է....

-Խաչը ամուսնական մատանին:

Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի...

-Իմ անձնականի:

Արտահայտությունորն անում եք շատ հաճախ...

Մարդկանց հետ վարվիր այնպես, ինչպես կուզենաս, որ նրանք վարվեն քո հետ:

Մի բանոր երբեք չեք անի...

-Երբեք չեմ ասում ՝երբեք

Ձեր ամենատարօրինակ սովորությունը...

-Հենց բարձրաձայնեմ այլևս տարօրինակ չի լինի

Թեմաորի շուրջ անդադար կխոսեք...

-Ոչ մի բանի մասին անդադար պետք չէ խոսել,միապաղաղություն  է բերում:

Մարդով գիտի Ձեր բոլոր գաղտնիքները....

-Միայն Աստված:

- Գեղեցիկը Ձեզ համար...

Գեղեցիկը հենց կյանքն է, ինչքան էլ խնդիրներ լինեն:

- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք....

-Աստծուն:

- Կյանքում երբեք չեք ների...

-Երբեք բառը չեմ սիրում

- Ձեր ամենամեծ հիասթափությունը...

Հիասթափություններիս մասին լռում եմ:

- Մի բան, որի համար շատ եք ափսոսել:

-Ոչնչի համար չեմ ափսոսում:

- Երբ բարկացած եք...

-Րոպեներ անց անցնում է, հիշաչար չեմ:

- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...

-Ընտանիքս , ընկերներս,մասնագիտությունս, իմ գործերը հայրենիքս համար

- Երբեք չեք փորձի...

-Զազրախոսել:

- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...

-Ալավերդի քաղաքը:

- Մի բառով բնորոշեք Ձեզ....

-Պետականամետ :

- Երջանկության՝ Ձեր բանաձևը...

-Երբ համերաշխ ես խղճիդ հետ:

-Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտար…

-Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր դառնա:

 -Եթե  Հայաստանի ղեկավարը Դուք լինեիք…

-Ես  Հայաստանի ղեկավարը չէի լինի:

 -Եթե աղջիկները ծառայեն բանակում:

-Կինն ավելի մեծ առաքելություն ունի. հայրենիքի զինվոր դաստիարակելը

 -Եթե Հայաստանում լրագրողներ չլինեին...

-Տխուր կլիներ, Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր դառնա:

-Եթե իմանաք, որ Ձեր կյանքի վերջին օրն եք ապրում…

-Կյանքն այդ օրով չի վերջանում, այն նախապատրաստում է Տիրոջ հետ հանդիպման, դրա համար պետք է հասցնել ապաշխարհել:

Այս պահին կուզենայիք...

-Շարունակել հետաքրքիր հարցազրույցը Ձեզ հետ:

 - Եվ վերջում...

-Վերջ չկա, այն  հարաբերական է:

loading...