Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ Երգի պետական թատրոնի տնօրենը կփոխվի:Տնօրենի պաշտոնում շրջանառվում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանի անունը:
Armday.am-ի հետ զրույցում Արմեն Սարգսյանը չհերքեց տարածված լուրերը:
«Դեռ հստակ բան չկա, խոսակցությունների ու քննրակումների փոլում է ամեն բան»,-ասաց նա:
Armday.am-ի տարածված լուրի հետ կապված փորձեց կապ հաստատել նաև Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ, սակայն չհաջողվեց:
Ավելի վաղ հաղորդավար, պրոդյուսեր, լրագրող, «Իմ քայլը» դաշինքից Երևանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանի անունը շրջանառվում էր որպես Օրբելյանին տնօրենի պաշտոնում փոխարինող:
Հիշեցնենք, որ Երգի պետական թատրոնի տնօրենը Արթուր Ասատրյանն է:Վերջինս արտերկրում է գտնվում առողջական խնդիրներով: Տնօրենին նշանակում է Մշակույթի նախարարությունը։ Արթուր Գրիգորյանը չի կարող զբաղեցնել այս պաշտոնը, քանի որ թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։