2019-ի առաջին եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5 տոկոսով

2019-ի առաջին եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5 տոկոսով
Ապրիլ 27 20:55 2019

Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5 տոկոսով:

Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, հատկանշական է, որ փետրվարի նկատմամբ մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.8 տոկոսով, իսկ այս տարվա մարտին ՏԱՑ-ը նախորդ տարվա մարտի համեմատ կազմել է6,2 տոկոս:

Այս աճի մեջ ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են ծառայությունների, շինարարության եւ առեւտրի ոլորտներում: Մասնավորապես, առաջին եռամսյակում ծառայությունների ոլորտում արձանագրվել է 17,3 տոկոսի աճ (մարտը 2018-ի մարտի համեմատ՝ 16,9 տոկոս աճ): Շինարարությունն աճել է 10,8 տոկոսով (մարտը 2018-ի մարտի համեմատ՝ 0,5 տոկոսով): Երրորդ տեղում առեւտրի շրջանառությունն է, որտեղ աճը առաջին եռամսյակում կազմել է 10,1 տոկոսով:

Արդյունաբերության ոլորտում աճը առաջին եռամսյակում կազմել է 2 տոկոս:

Փոշարենը գյուղատնտեսության ոլորտում եռամսյակային կտրվածքով արձանագրվել է 0,2 տոկոսի անկում:

Սպառողական գների ինդեքսն աճել է 1,5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0,3 տոկոսով:

Առաջին եռամսյակում էլեկտրական էներգիայի արտադրությունը նվազել է 14 տոկոսով: 5 տոկոսով նվազել է նաեւ արտաքին առեւտրաշրջանառությունը:

Փոխարենն 4,3 տոկոսով աճել է միջին ամսական անվանական աշխատավարձը՝ հասնելով 174 հազար դրամի:

Ընդ որում, պետական համակարգում միջին աշխատավարձն աճել է 4.4 տոկոսով` կազմելով 146,550  դրամ, իսկ մասնավոր հատվածում միջին աշխատավարձն աճել է 3 տոկոսով՝ հասնելով 189 հազար դրամի:

Առաջին եռամսյակում նվազել է թե արտահանումը, թե ներմուծումը: Արտահանումը նվազել է 8,6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 3,1 տոկոսով:

loading...