Վլադիմիր Կարմիրշալյանը նշանակվել է Իսպանիայում ՀՀ դեսպան


Վլադիմիր Կարմիրշալյանը նշանակվել է Իսպանիայում ՀՀ դեսպան
Ապրիլ 26 15:14 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վլադիմիր Կարմիրշալյանը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Վլադիմիր Կարմիրշալյանին նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»: 

Ներկայացնում ենք Վլադիմիր Կարմիրշալյանի կենսագրական տվյալները.

Ծննդյան թիվ և վայր՝ 1952թ․ մարտի 2, ք․ Էջմիածին

Կրթություն՝ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (1970-1974 թթ.) և Մոսկվայի պետական համալսարան(1974-1976 թթ.)

1991թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Մոսկվայի դիվանագիտական ակադեմիան: 

Աշխատանքային գործունեություն՝

1976-1977 թթ. աշխատել է Մոսկովյան Նովոստի լրատվական գործակալության Երևանյան գրասենյակում և Արմենպրես գործակալությունում:

1977-1978թթ․ ՀԽՍՀ արտաքին գործերի  նախարարության Քաղաքական տեղեկատվության բաժնի երկրորդ քարտուղար 

1978-1985թթ.արտաքին գործերի նախարարի օգնական 

1985-1989թթ. Դանանգում ԽՍՀՄ Գլխավոր հյուպատոսարանի հյուպատոս

1990թ. հունիսին ԽՍՀՄ ԱԳՆ-ի կողմից չորս ամսով գործուղվել է Արգենտինայում ԽՍՀՄ դեսպանություն՝ ակադեմիայի ավարտական թեզը պատրաստելու և այն ավարտելուց հետո Արգենտինայում դիվանագիտական աշխատանքը շարունակելու նպատակով:

1991-1992թթ․ ՀՀ արտգործնախարարության Առաջին քաղաքական վարչության պետ

1992-1994թթ. ՀՀ ԱԳՆ Լատինական Ամերիկայի երկրների վարչության պետ

1994-1995թթ. ղեկավարել է ՀՀ ԱԳՆ Միջազգային  կազմակերպությունների վարչությունը:

1995թ. նոյեմբերին  նշանակվել է ՀՀ ԱԳՆ-ի և ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի կողմից ստեղծված Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների կենտրոնի գործադիր տնօրեն, այնուհետև՝ գլխավոր տնօրեն:

1998-2000թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական՝ մարդու իրավունքների հարցերով 

1998-2000թթ. ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի անդամ 

2000-2006թթ. Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի Թագավորություններում եւ Ֆինլանդիայի Հանրապետությունում (նստավայր՝ Երևան) ՀՀ դեսպան

2006-2012թթ․ Ուրուգվայում, Չիլիում, Արգենտինայում ՀՀ դեսպան (նստավայր՝ Բուենոս Այրես)

2013թ-ից ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ

Օտար լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն և իսպաներեն 

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու երեխա: