ՔԿ նախագահը ընդունել է քրգործով անցնող մեղադրյալի հարազատներին


ՔԿ նախագահը ընդունել է քրգործով անցնող մեղադրյալի հարազատներին
Ապրիլ 26 14:04 2019

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեցող քաղաքացու հարազատներին:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը լսել է քաղաքացիների մտահոգություններն ու նկատառումները՝ ինչպես դեպքի, այնպես էլ՝ քրեական գործով քննության ընթացքի վերաբերյալ:

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը հավաստիացրել է, որ վարույթն իրականացնող մարմինը, իր լիազորությունների շրջանակներում, իրականացնում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու եւ նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

 


loading...