«Ու՞ր պետք է փախնեն»․ վարչապետը՝ հետախուզվողների ու Դավիթ Սանասարյանի մասին


«Ու՞ր պետք է փախնեն»․ վարչապետը՝  հետախուզվողների ու Դավիթ Սանասարյանի մասին
Ապրիլ 26 13:40 2019

Այսօր՝ ապրիլի 26-ին,  ՀՀ-ում Սահմանապահ զորքերի օրվան նվիրված միջոցառման ավարտից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի վերաբերյալ հարցերին, ասաց,-«Ես որևէ գործի վրա կենտրոնացած չեմ, դրանց վրա կենտրոնացած են քննչական մարմինները, իմ խնդիրն է ասել, որ ավելի կենտրոնացած լինեն»։

Դավիթ Սանասարյանի մասով հարցին` հնարավո՞ր է նոր Հայաստանում որևէ մեկի վրա «գործ կարվի», վարչապետը պատասխանեց,-«Դուք պատասխանեք, հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չէ։ Նախ չի կարելի անմեղության կանխավարկածը խախտել․ և երկրորդը՝ նույնիսկ իմ ընտանիքի անդամները և բոլորը հավասար են օրենքի առաջ։ Իրավիճակներին մեր վերաբերմունքը չպետք է լինի՝ թե մենք ում հետ, ինչ հարաբերություն ունենք, այլ թե ի՞նչ առընչություն ունի դա իրականության և օրինականության հետ»։

Խոսելով հետախուզման մեջ գտնվող անձանցից, մասնավորապես, Միհրան Պողոսյանից և Արամ Հարությունյանից՝ վարչապետը նկատեց, որ նրանք, լինելով պատգամավորներ, օգտվել են պատգամավորական անձեռնամխելիությունից և լքել են Հայաստանը։

«Ու՞ր պետք է փախնեն։ Երկրագունդը փոքր է»,-հավելեց Փաշինյանը։

 

 

 

 

 



loading...