200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով աշխատատեղեր կստեղծվեն


200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով աշխատատեղեր կստեղծվեն
Ապրիլ 25 12:40 2019

Այսօր՝ ապրիլի 25-ին, ՀՀ կառավարությունը որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրել «Ինթերնեշնլ Մանուֆաքչրինգ գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդորւմների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային սարքավորումների` հեռուստացույցների, լվացքի մեքենաների, սառնարանների և օդորակիչների արտադրության մեջ (Արմավիրի մարզ, գ. Մերձավան)։

 

Ծրագրի իրականացման ընթացքում ներդրումների չափը կհասնի 4.87 մլրդ ՀՀ դրամի, որի արդյունքում կստեղծվի 60-70 նոր աշխատատեղ՝ 200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

 



loading...