«Հյուսիս-հարավ» ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածում հաղորդակցու­ղիների աշխա­տանքներն իրականացնող ընկերությունը տուգանվել է․ «Ժողովուրդ»


«Հյուսիս-հարավ» ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածում հաղորդակցու­ղիների աշխա­տանքներն իրականացնող ընկերությունը տուգանվել է․ «Ժողովուրդ»
Ապրիլ 25 09:54 2019

«Ժողովուրդը» գրում է․

«Տրանսպորտային ծրագրերի իրա­կանացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը ապրիլի 5-ին միակողմանի ամ­բողջությամբ լուծել է «Խոյանք» ընկե­րության հետ կնքած պայմանագիրը: Պատճառը «Խոյանք»-ի անպատաս­խանատու գործելաոճն է: 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊՈԱԿ-ի և «Խոյանք»-ի միջև 2018 թվականի հունիսի 7-ին կնքվել էր պայմանագիր, որով ընկերությունը պետք է իրականացներ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Ծրագիր 2-ի շրջանակներում վերակառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի վրա տեղակայված հաղորդակցու­ղիների (էլեկտրական օդային գծեր, խմելու ջրատարեր, կապի մալուխներ և գազատարեր) տեղափոխման նա­խագծերի փոփոխությունների աշխա­տանքները: 

 

Ավելին՝ «Խոյանք» ընկե­րությունը մինչև 2018 թվականի հու­լիսի 7-ը պետք է կատարեր 3 մլն դրամ ընդհանուր գծով աշխատանքներ, սա­կայն սահմանված ժամանակահատ­վածում աշխատանքները չեն կատար­վել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Խոյանք»-ը պետք է տու­գանք վճարի՝ ավելի քան 420 հազար դրամի չափով: Չի բացառվում, որ ըն­կերությունն իր անբարեխիղճ պահ­վածքի պատճառով հայտնվի նաև սև ցուցակում՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ըն­կերությունների ցանկում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: