Քլոե Քարդաշյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վիլյամ Սարոյանի խոսքերն է մեջբերել


Քլոե Քարդաշյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վիլյամ Սարոյանի խոսքերն է մեջբերել
Ապրիլ 24 23:07 2019

Հանրահայտ մոդել Քլոե Քարդաշյանը իր Ինստագրամի սթորի բաժնում այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված գրառում է կատարել՝ զետեղելով գրող Վիլյամ Սարոյանի խոսքերը։

«Անապատ ուղարկեք նրանց առանց հացի ու ջրի։ Այրեք նրանց տներն ու եկեղեցիները։ Հետո տեսեք` արդյո՞ք նրանք նորից չեն ծիծաղի, երգի եւ աղոթի: Եթե նրանցից երկուսը հանդիպեն աշխարհում, կտեսնեք՝ նրանք նոր Հայաստան կստեղծեն»,-Սարոյանի խոսքերն է մեջբերել Քլոեն։

 

Հիշեցնենք, որ Քարդաշյան քույրերը չորս տարի առաջ այցելել էին Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի է 10-րդ տարելիցին։