Եղեգնաձորի մոտ կողաշրջված ավտոմեքենայի վարորդը մահացել է


Եղեգնաձորի մոտ կողաշրջված ավտոմեքենայի վարորդը մահացել է
Ապրիլ 24 21:01 2019

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 24-ին, ժամը 13:22-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ին՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նորաշեն թաղամասի մոտ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա.Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել (5 մ): 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն. Ա.Ս.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: