ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում


ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Ապրիլ 24 16:01 2019

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը՝ Ապրիլի 24-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաներ, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել սուրբ նահատակների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով հուշակոթողին և ծաղիկներ խոնարհելով անմար կրակի առաջ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։