Հայտնի է, թե ով է զբաղեցնելու Մուրացանի հոսպիտալի պետի պաշտոնը․ «Իրավունք»


Հայտնի է, թե ով է զբաղեցնելու Մուրացանի հոսպիտալի պետի պաշտոնը․ «Իրավունք»
Ապրիլ 24 08:28 2019

«Իրավունքը» գրում է․

««Իրավունքին» հասած արժանահավատ տեղեկությունների համա­ձայն՝ առաջիկա օրերին Մուրացանի հոս­պիտալի պետ են պատրաստվում նշա­նակել Սիսիանի հոսպիտալի պետ Կարեն Գրիգորյանին: 

Նկատենք, որ նա բավա­կանին կարճ աշխատանքային փորձ ու­նի, և որքան էլ տարօրինակ է, հոսպի­տալի պետ նշանակվելու համար պարտադիր պայման է փորձաքննության իմա­ցությունը, որին Գրիգորյանն ընդհանրա­պես չի տիրապետում: 

Բայց շրջանառվող լուրերի համաձայն՝ նրա համար այնպի­սի բարձրաստիճան պաշտոնյա է բարե­խոսել, որ անգամ այդ պարտադիր կետի չիմացության վրա են աչք փակել:

Հավելենք նաև, որ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհան­նիսյանն այս օրերին արձակուրդում է, և ըստ շրջանառվող լուրերի՝ նա արձա­կուրդից այլևս իր պաշտոնին չի վերա­դառնալու: 

Ի դեպ, այս ոլորտում լուրջ կադրային փոփոխությունները շարունա­կական բնույթ են կրելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



loading...